Ուսումնական պլան

Անուն՝ Լևոն 

Ազգանուն՝  Մադոյան

Դասարան՝ 4-3

Ընտրությամբ գործունեության  դասընթացի անունը՝ գիմնաստիկա։

Լրացուցիչ կրթության ձևը, անունը՝ Ֆուտբոլ,   վայրը՝ Միկա Ֆուտբոլային ակումբ։

Երկարացված օր  —  չեմ օգտվում։

Կրթահամալիրի տրանսպորտից  չեմ օգտվում։

Մասերի համեմատումը(20.04)

Առաջադրանք 1.

Ներկիր պատկերի 1/8 մասը:

Ներկիր պատկերի 4/8 մասը:

Ներկիր պատկերի 7/8 մասը:

Առաջադրանք 2.

Համեմատիր և դիր համապատասխան նշանը: < = >

1/8 < 4/8 

1/8 < 7/8

4/8 < 7/8

Առաջադրանք 3. 

Դասավորի՛ր աճման կարգով:

3/5, 1/5, 4/5, 2/5

1/5, 2/5, 3/5, 4/5

4. Լուծի՛ր խնդիրները:

Ա. Լևոնն ուներ 2000 դրամ: Իր մոտ եղած գումարի ¼ մասով Լևոնը գնեց գնդակ: Որքա՞ն գումար մնաց Լևոնի մոտ: 1500

Բ. Գաբրիելան ուներ 3000 դրամ: Նա եղած գումարի 3/5 մասով գնեց տիկնիկ, իսկ մնացած  գումարի  ¾ մասով՝ սանր: Որքա՞ն գումար մնաց Գաբրիելայի մոտ: 

Լուծում՝

3000 : 5 x 3 = 1800

3000 – 1800 = 1200

1200 : 4 x 3 = 900

1200 — 900 = 300

Պատասխան՝ 300 դրամ։

Սարգիսը ուներ 4000 դրամ։ Այդ գումարի 2/5 մասով Սարգիսը գնեց գլխարկ։ Մնացած գումարի 1/2 մասով գնեց գուլպա։ Ինչքա՞ն գումար մնաց Սարգսի մոտ։

Լուծում՝

4000 : 5 x 2= 1600

4000 – 1600 = 2400

2400 : 2 x 1 = 1200

2400 – 1200 = 1200

Պատասխան՝ 1200 դրամ։

Времена глагола

Прочитайте. Выделите цветом глаголы настоящего времени.

Уж тает снег, бегут ручьи,
В окно повеяло весною…
Засвищут скоро соловьи,
И лес оденется листвою!

Найдите глагол прошедшего времени.
День только что начинался. По бледному голубому небу,точно клочьями,повисли мохнатые пушистые облака. Над садом легой дымкой стоял туман . Солнце еще не поднялось,но земля уже ожидала его появления. 

Найдите глаголы которые стоят в будущем времени
Когда в солнечное утро, летом, пойдёшь в лес, то на полях, в траве, видны алмазы. Когда подойдёшь ближе и разглядишь, что это такое,то увидишь, что это капли росы собрались в треугольных листах травы и блестят на солнце.

Վաճառականի խիղճը

1.Համառոտ փոխադրի՛ր պատմությունը:

Մի աղքատ գյուղացի է լինում։ Մի անգամ էս գյուղացին իր որդուն տանում է մի վաճառականի մոտ, որ որդուն աշխատել սովորեցնի։ Որդին պետք է վաճառականին օգներ, իսկ վաճառականը որդուն փող տար։ Գյուղացին աշխատավարձի չափի  համար չի պայմանավորվում, այն թողնում է վաճառականի խղճին։ Տղան շատ խելացի է լինում և շատ շուտ սովորում է գործակատարի աշխատանքը։ Նա հինգ տարի աշխատում է վաճառականի մոտ, իսկ վաճառականը նրան աշխատավարձ չի տալիս։ Տղայի հայրը մահամերձ հիվանդանում է։ Տղան որոշում է վաճառականից իր աշխատավարձը ստանա և վերադառնա տուն։ Բայց վաճառականը հրաժարվում է փող տալուց և ասում է, որ տղային պահել ու կերակրել է և ոչ մի փող էլ չի տա։ Տղան մտածում է, որ եթե վաճառականի խիղճը մեռել է, ուրեմն ինքն էլ է մեռել։ Բոլորին տարածում է, որ վաճառականը մեռել է։ Դրա համար վաճառականը դիմում է թագավորին, որ տղային պատժի։ Թագավորն էլ է համոզվում, որ վաճառականը խիղճ չունի, և որոշում է վաճառականին պատժել, իսկ տղային աշխատանքի համար պարգևատրել։

2.Բնութագրի՛ր վաճառականին, տղային, տղայի հորը,  թագավորին:Վաճառականը խաբեբա, ագահ, չար, անխիղճ մարդ էր, որովհետև նա տղային աշխատացնելուց հետո աշխատավարձ չտվեց և թագավորին ասաց, որ տղային կախեն։ Տղան խելացի, բարի, աշխատասեր էր, որովհետև նա շատ շուտ սովորեց աշխատել, պարտաճանաչ աշխատում էր և թագավորին խնդրեց, որ ների վաճառականին։ Տղայի հայրը աղքատ, միամիտ ու խեղճ մարդ էր, որովհետև նա հավատաց վաճառականին և տղային թողեց մոտը։ Թագավորը հզոր, խելացի, արդար մարդ էր, որովհետև նա կարողացավ ճիշտ որոշել, թե ով է ստում և արդար որոշում կայացրեց։

Ղազարոս Աղայան. Կամակոր այծերը

Այս պատմությունը երկու այծուկների մասին է։ Նրանք պետք է անցնեին կամուրջը, իսկ կամուրջի տակից հոսում էր գետ։

-Դու ետ գնա, որ ես անց կենամ, — ասաց մեկը:

— Ինչո՞ւ դու ետ չես քաշվում, քան թե ինձ ես առաջարկում, — պատասխանեց մյուսը:

-Քեզ ասում եմ, ետ քաշվիր, առաջ ես եմ բարձրացել կամրջի վրա:

Վերջում երկուսնել բարձրացան կամրջի վրա և ընկան ջուրը։

14.04

  1.  Հաշվե՛լ

30-ի 1/2    մասը։  15           

120-ի 1/6 մասը։  20               

180-ի 1/3 մասը։  60               

164-ի 1/4  մասը։ 41               

3000-ի 1/100 մասը։ 30

20-ի 2/4 մասը։ 10

30-ի 3/5 մասը։ 18

400-ի 5/8 մասը։ 250

1500-ի 5/10 մասը։ 750

2000-ի 4/5 մասը։ 1600

2. Գտնե՛լ  այն թիվը, որի

1/2 մասը 30  է։  60                      

1/4 մասը 164 է։ 654                     

1/100 մասը  3000  է։  300000              

1/4  մասը 20 է։  80                       

1/8 մասը 12 է։ 96                      

1/10 մասը 16 է։ 160                     

1/40 մասը 4 է։ 160                     

3. Լուծե՛լ խնդիրները:

Ա. Անահիտը գնել էր 800գ շաքարավազ, որի 1/2 մասն օգտագործեց  թխվածքաբլիթ պատրաստելուհամար։ Որքա՞ն շաքարավազ օգտագործեց Անահիտը  թխվածքաբլիթի  համար։ 400 գ

Բ. Դավիթը տնից դպրոց հասնելու համար պետք է անցնի  500մ ճանապարհ։ Ճանապարհի  1/5 մասը անցնելուց  հետո քանի՞ մետր կմնա նրան դեռ անցնելու։ 400 մետր

Գ. Արմինեն 200 դրամով գնեց գրիչ և 50 դրամով՝ մատիտ: Որքա՞ն փող ունե Արմինեն, եթե նա գրիչի և մատիտի վրա ծախսեց ունեցած փողի 1/5-րդ մասը: 1250 դրամ

Դ. Դասարանում կա 6 աղջիկ: Քանի՞ տղա կա դասարանում, եթե աղջիկները կազմում են դասարանի աշակերտների 1/4-րդ մասը: 18 տղա

Ե. Արմինեն կարդաց գրքի 24 էջը, որը կազմում է ամբողջ գրքի 1/18-րդ մասը:

Հաշվիր, թե քանի՞ էջ կա գրքում: 432 էջ

Զ. Բարդին կտրեցին տնկելուց 80 տարի հետո, ինչը կազմում է նրա կյանքի տևողության 1/3-րդ մասը: Քանի՞ տարի կարող էր ապրել բարդին: 240 տարի

Черепаха

1.Слова этот (это, эта, эти), тот (та, то, те), такой (такая, такое, такие) — указательные местоимения. Они указывают на предмет, который только что назван или уже известен.

2. Вместо выделенных прилагательных используй указательные местоимения такой, этот или тот.
Образец: Странный след на песке. Такой след сделала черепаха.
Тут росла свежая травка. Она щипала  эту травку. Вдруг черепаха увидела страшную ящерицу. Но черепаха не испугалась той ящерицы. Навстречу ей бежит белый заяц. Этот заяц не страшен черепахе. Потом встретила черепаха маленького суслика. Но тот суслик не страшен ей.

3. Отгадай загадку.
Нет ног, а хожу,
Нет рта, а скажу,
Когда спать,
Когда вставать,
Когда уроки начинать. (Часы)

Gaston

Անծանոթ բառեր

Once there lived- կար չկար

From morning till lste at night- առավոտից մինչև ուշ գիշեր

All day long ամբողջ օրը

Work-  աշխատել

It is time- ժամանակն է

Can-could- կարողանալ

Run-ran- վազել

Had an idea ֊ մի միտք ծագել, ունենալ

Went-go- գնալ

Said-say- ասել

All right- շատ լավ

First- առաջինը

Then- հետո

Supper-ընթրիք

Ask-asked- հարցնել

Հետևյալ նախադասությունները գրել և՛ ներկա շարունակականով, և՛ անցյալով։

  1. She runs to me.

She is running to me.

She ran to me.

2. They come from America.

They are coming from America 

They came from America.

3. I ask a question.

I am asking a question.

I asked a question 

4. We have a shower.

We are having a shower.

We had a shower.

5. He eats an apple.

He is eating an apple.

He ate an apple.

Հիշե՛լ`

Must-պետք է

Հարցականը կազմում ենք այսպես`I must work. Must I work?

Ժխտականը կազմում ենք այսպես`I must not/ mustn’t work.

Մայր այծյամը

Արձակուրդ էր։ Որոշեցի մեր սարերը որսի գնալ։ Լեռներից իջնում էինք ցած։ Ժայռերից փչում էր մեղմ քամին։ Հանկարծ նկատեցի, որ խոտերի մեջ որոճում են այծյամներ։ Ես թաքնվեցի թփերի հետևում և սկսեցի հետևել այծյամներին։ Կրակեցի խմբից քիչ հեռու նստած մի այծյամի վրա։ Այծյամը չվազեց իր ընկերի հետևից։ Նա որոնում էր իր ձագերին։

  1. Տեքստից դուրս գրել 1 ական գոյական, ածական, բայ, դերանուն:
ԳոյականԱծական Բայ Դերանուն 
Այծյամ ՄեղմԻջնել Ես 
  • Տեքստից դուրս գրել օժանդակ բայերը։ Էր, են, էինք
  • Ժայռերից փչում էր մեղմ քամին։
  • Գրել հոմանիշները։

Սար – լեռ

Մեղմ – նուրբ 

Քամի – հողմ

Նկատել – տեսնել

Թաքնվել – պախկվել

Հետևել – նայել

Որոնել — փնտրել 

Իմ պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Առաջադրանքներ 

  1. Բառարանի օգնությամբ բացատրել շիվ, պայտել, մանգաղ, դաստակ, պաղել, մաճ բառերը:

Շիվ —  բարակ ու դալար ճյուղ

Պայտել — պայտ խփել

Մանգաղ – գյուղատնտեսական գործիք

Դաստակ — Ձեռքի՝ արմունկից մինչև թաթը տարածվող մասը:

Պաղել -սառչել

Մաճ – գութան

  •  Բնութագրել պապին:

Պապը հոգատար, բարի, աշխատասեր, ուժեղ, խելացի մարդ է։

  •  Նկարագրել պապին:

Պապին աշխատանքից  հետո հոգնած, փոշոտված, քրտնած պառկել է այգում։

  •  Բանաստեղծությունից դուրս գրել գործողություն ցույց տվողբառերը՝ ինչ անել, ինչ լինել:

Տնկել է, պայտել է,    շարել է, քարել է, ջրել է, բահել է, պահել է, վարել է, ցանել է, ցավել է, խորհել է, խոսել է, արտասվել է, հոսել է, ծալվել են, քարացել է, շիկնել է, թողել է, պաղել է, քնել է, սնել է։                       

  • Նկարագրել գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այսբանաստեղծության:Ես հասկացա, որ շատ դժվար է գյուղում ապրելը։ Գյուղացին շատ է չարչարվում իր ամբողջ օրվա ընթացքում։ Նա աշխատասեր և ուժեղ մարդ է։
  • Պատմել իմ պապիկի մասին։ Իմ պապիկը հոգատար, ուժեղ, լավ մարդ է։ Իմ պապիկը ինձ շատ է սիրում և հաճախ ինձ նվերներ է տալիս։ Պապիկս իմ համար տնային սպորտային համալիր է գնել, որ ես միշտ մարզվելու հնարավորություն ունենամ։ Ես շատ եմ սիրում իմ պապիկին։