Իմ պապը

Իմ պապը տնկել է
Մեր գյուղի շիվերը,
Իմ պապը պայտել է
Մեր գյուղի ձիերը:
Իմ պապը մեր գյուղի
Պատերը շարել է
Եվ բոլոր կամերը
Մեն-մենակ քարել է:
Ջրել է իր այգին,
Ու մարգը բահել է,
Եվ արդար քրտինքով
Իր տունը պահել է:
Իմ պապը վարել է,
Իմ պապը ցանել է,
Իսկ հնձի ժամանակ
Ձեռքի մեջ մանգաղի
Դաստակը ցավել է:
Իմ պապը հողի հետ
Խորհել ու խոսել է,
Ամպի հետ արտասվել,
Ջրի հետ հոսել է…
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է:

Առաջադրանքներ 

  1. Բառարանի օգնությամբ բացատրել շիվ, պայտել, մանգաղ, դաստակ, պաղել, մաճ բառերը:

Շիվ —  բարակ ու դալար ճյուղ

Պայտել — պայտ խփել

Մանգաղ – գյուղատնտեսական գործիք

Դաստակ — Ձեռքի՝ արմունկից մինչև թաթը տարածվող մասը:

Պաղել -սառչել

Մաճ – գութան

  •  Բնութագրել պապին:

Պապը հոգատար, բարի, աշխատասեր, ուժեղ, խելացի մարդ է։

  •  Նկարագրել պապին:

Պապին աշխատանքից  հետո հոգնած, փոշոտված, քրտնած պառկել է այգում։

  •  Բանաստեղծությունից դուրս գրել գործողություն ցույց տվողբառերը՝ ինչ անել, ինչ լինել:

Տնկել է, պայտել է,    շարել է, քարել է, ջրել է, բահել է, պահել է, վարել է, ցանել է, ցավել է, խորհել է, խոսել է, արտասվել է, հոսել է, ծալվել են, քարացել է, շիկնել է, թողել է, պաղել է, քնել է, սնել է։                       

  • Նկարագրել գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այսբանաստեղծության:Ես հասկացա, որ շատ դժվար է գյուղում ապրելը։ Գյուղացին շատ է չարչարվում իր ամբողջ օրվա ընթացքում։ Նա աշխատասեր և ուժեղ մարդ է։
  • Պատմել իմ պապիկի մասին։ Իմ պապիկը հոգատար, ուժեղ, լավ մարդ է։ Իմ պապիկը ինձ շատ է սիրում և հաճախ ինձ նվերներ է տալիս։ Պապիկս իմ համար տնային սպորտային համալիր է գնել, որ ես միշտ մարզվելու հնարավորություն ունենամ։ Ես շատ եմ սիրում իմ պապիկին։

English test

  1. Բայերը դրեք համապատասխան ժամանակաձևով՝ ներկա անորոշ /Present Tense/, ներկա շարունակական /Present Continuous/ , անցյալ ՝/Past Tense/ 

I didn’t drink /not drink/ water last night.

He drives /drive/ to work every day.

She is not drinking /not, drink/ tea now.

We ate apples /eat apples/ late yesterday.

They are reading /read/ at the moment.

They used /use/ this computer last night.

He watches /watch/ TV a lot every day.

We watch /watch/ TV in the evenngs.

He dances /dance/ very well.

  1.  Նախադասությունները դարձրեք հարցական և ժխտական:
  2. I can ride a bike very well.

Can i ride a bike very well?

I can’t ride a bike very well.

  1. We have got a new house.

Have we got a new house?

We haven’t got a new house.

  1. She must do her lessons.

Must she do her lessons?

She must not do her lessons.