Վարորդ Արթուրն ու նրա Կարմրիկ անունով ավտոբուսը

Լինում է, չի լինում Արթուր անունով մի վարորդ է լինում։ Նա սիրում էր իր կարմրիկ ավտոբուսը վարել։ Նա մի անգամ շատ արագ գնաց և բաբա՛խ։ Ավտոբուսը շատ — շատ էր ջարդվել, նա շատ էր տխրել և այդ պահին քնեց։ Նա էլ չարթնացավ, որովհետև տեսավ իր ավտոբուսը և այդպես մնաց։

Ոստիկան Արթուրն ու նրա Հարրի անունով նժույգը

Դոնալդ Բիսեթ

Ոստիկան Արթուրը և նրա ոստիկանական նժույգը, որի անունը Հարրի էր, մի ժամանակ ապրում էին Լոնդոնում։ Երկուսն էլ շատ չարաճճի էին։
Իր կապույտ համազգեստը հագած, գոտուց ռետինե մահակը կախ, ամեն օր Արթուրը հեծնում էր Հարրիին և շրջում Լոնդոնով մեկ։
Հարրին շատ էր սիրում քայլել որևէ ավտոբուսի ետևից և այնքան արտաշնչել ապակու վրա, մինչև որ ապակին քրտներ։ Հետո էլ Արթուրը կանգնում էր ասպանդակներին, ձգվում էր առաջ ու քրտնած ապակու վրա զանազան ծիծաղաշարժ մռութներ էր գծում։ Հարրին էլ նայում էր այդ պատկերներին ու ծիծաղում։

Նրանք այնքան էին տարվել դրանով, որ այլևս անպիտան մարդկանց բռնելու ժամանակ չէր մնում։ Ու մի գեղեցիկ օր էլ ոստիկանատան տեսուչ Ռեջինալդը կանչեց սերժանտին ու ասաց․

— Սերժա՛նտ։

— Այո, սըր,— զգաստ կանգնելով պատասխանեց սերժանտը։

— Սերժանտ,— հարցրեց Ռեջինալդը,— ինչո՞ւ Արթուրը անպիտաններին չի բռնում։

— Չգիտեմ, սըր,— պատասխանեց սերժանտը։

— Պետք է պարզել, սերժանտ։ Այդ գործը աչքաթող եք արել,— ասաց տեսուչ Ռեջինալդը։

— Լսում եմ, սըր,— պատասխանեց Ջորջը (այդպես էր սերժանտի անունը) և  պատիվ բռնեց։

Հետո ելավ փողոց, հեծավ իր ձին, որը շատ լավ ձի էր ու երբեք չէր ընկնում ավտոբուսների ետևից և չէր արտաշնչում ապակու վրա։ Ջորջը սկսեց շրջել Լոնդոնով մեկ՝ Արթուրին և Հարրիին որոնելու և պարզելու համար, թե ինչով են նրանք զբաղված։

Ու, վերջապես, գտավ նրանց։ Այդ պահին Հարրին արտաշնչում էր ավտոբուսի ետևի ապակուն, իսկ Արթուրը առաջ ձգված, քրտնած ապակու վրա ծիծաղելի մռութներ էր գծում։

«Ինչ չարաճճին են,— մտածեց սերժանտ Ջորջը։— Բայց շատ հետաքրքիր գործ է… Գուցե ե՞ս էլ փորձեմ»։

Եվ նա իր ձին քշեց ավտոբուսի ետևից, որպեսզի ձին արտաշնչի ետևի ապակուն։ Երբ ապակին քրտնեց, Ջորջը ձգվեց առաջ և մատով գծեծ տեսուչ Ռեջինալդի դիմանկարը։

Այդ պահին նրան մեկ ուրիշ ոստիկան տեսավ։
Ու այդ ուրիշ ոստիկանին էլ շատ դուր եկավ ուրախ զբոսանքը, ուստի որոշեց ինքն էլ փորձել։

Իսկ կարճ ժամանակ անց ամբողջ հեծյալ ոստիկանությունը ընկել էր ավտոբուսների ետևից։ Ձիերը արտաշնչում էին ետևի ապակիներին, իսկ ոստիկանները ապակիների վրա մռութներ էին գծում։

Լոնդոնի բոլոր անպիտան խարդախները չգիտեին, թե ինչն ինչոց է, որովհետև ոչ ոք նրանց ետևից չէր ընկնում։
— Ի՞նչ է պատահել ոստիկանությանը,— հարցնում էին նրանք իրար։
Ու, վերջապես որոշեցին պարզել, թե ինչն է պատճառը։ Եվ պարզեցին։
Պարզեցին, որ ոստիկանները ժամանակ չունեն, որ ոստիկանները ավտոբուսների ետևի ապակիներին ծիծաղելի մռութներ են նկարում։

— Ուրախ զբաղմունք է,— ասացին անպիտանները։

Եվ վճռեցին այլևս խարդախություն չանել։ Ամեն մեկը իր համար մի ձի գնեց, սովորեցրեց, որ ձին արտաշնչի ավտոբուսների ետևի ապակիներին, և իրենք սկսեցին քրտնած ապակիների վրա զանազան մռութներ նկարել։

Լոնդոնի ոստիկանության պետը շատ գոհ էր։ Նա կանչեց Հարրիին ու Արթուրին և ասաց․

— Շատ խելացի բան եք մտածել։ Երկուսդ էլ՝ շատ ապրեք։
Եվ Արթուրին սերժանտի կոչում շնորհվեց։

Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

Մահակ — ձեռնափայտ

Հեծնել — մի բանի վրա նստել

Նկարագրի՛ր ոստիկան Արթուրին: Նա շատ ծիծաղելի էր։

Բնութագրի՛ր ոստիկան Արթուրին:

Նա շատ չարաճճի էր։

Պատմի՛ր ոստիկան Արթուրի և Հարրի նժույգի ուրախ զբաղմունքի մասին:

Նրանք սիրում են ապակու վրա նկարել։

Թվարկի՛ր մյուս հերոսներին:

Արթուրը, Հարրի նժույգը և Ջորջը

Հորինի՛ր նոր պատմություն: Հրապարակի՛ր բլոգումդ:

Վարորդ Արթուրն ու նրա Կարմրիկ անունով ավտոբուսը