Պլանետարիումում

Նոյեմբերի 12—ին «Տիեզերք» նախագծի շրջանակում մեր դասարանի սովորողներով այցելեցինք Պլանետարիում: Այնտեղ կար հայտնի տիեզերագնացներ նկարներ: Մենք մտանք սպիտակ փուչիկի նման տարացք, տեղավորվեցինք փափուկ նստատեղերին և հայտնվեցինք տիեզերքում: Դիտեցինք ուսումնական և շատ հետաքրքիր ֆիլմ: Այն տիեզերքի և արեգակնային համակարգի մասին էր: Աննկարագրելի զգացողություններ պատեցին ինձ: Իմ աչքի առաջ բախվում էին մոլորակներ, որից հետո առաջանում էր նոր մոլորակ: Հետո հարակից հրապարակում թեմատիկ նկարներ նկարեցինք: