1.Որ նախադասության մեջ թվական կա:
1) Նրան պատասխանեց կոչնակի ձայնը, որ քանի՜ անգամ լսելի եղավ եկեղեցու բարձրությունից ու հիշեցրեց ճաշի ժամը:
2) Տասնյակ ձիավորներից առանձնացավ դրոշակակիրը, որը հանեց գոտուց քարշ ընկած շեփորը և հնչեցրեց:
3) Քսանամյա արքայազնը նստեց բազմոցին, և կրկին ջերմ արտասուքը սկսեց հեղեղի նման թափվել նրա աչքերից:
4) Ոչ հեռավոր անցյալում` քառորդ դար առաջ, այստեղ հարթ ու հողածածկ տանիք չուներ միայն հինավուրց գմբեթ այդ եկեղեցին:
2. Ո՞ր նախադասության մեջ թվական կա:
1) Մեզ համարներ տվեցին ու խմբերի բաժանեցին. զույգ թվակիրները մի քանի քայլ առաջ եկան:
2) Ինձ խմբի ավագ նշանակեցին, ու ես տեսա, որ թեկուզ փոքրիկ, թեկուզ յոթհոգանոց խմբի գլուխ կանգնելն ինձ դուր է գալիս:
3) Դասարանների միջև անցկացվող մրցությունն ավարտվեց, և նրանք` և՛ պարտված ութերորդցիները, և հաղթած յոթերորդցիները, բարձր աղաղակեցին:
4) Ուսուցչուհին հրահանգեց, որ երկրորդ շարքը պիտի վազի մինչև աղբյուր:
3. Ո՞ր նախադասության մեջ քանակական թվական կա:
1) Այդ ժողովից մի քանի օր հետո Նիկողոս աղան զարհուրելի ծաղրուծանակի ենթարկվեց:
2) Ով տանը ժամացույց ուներ, անմիջապես նայում էր և սլաքներն ուղղում յոթից քառորդ անց:
3) Երեկոյան, երբ մենք բաց էինք թողնում մեր թռուցիկները, թվում էր, թե քաղաքի վրա լողում են տասնյակ լուսիններ:
4) Անձրևի տասներորդ օրը գետի ջուրն այնքան առատ էր, որ կարող էր սայլերը քշելով տանել։
4. Նախադասությունների մեջ թվականի կազմության սխալներ կան, գտիր և ուղղիր:
1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոթը օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասչորս տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տասներեքերրորդ շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երորդը, շների հետևից էլ` Պանինը:
5) Զորքի կարևոր մասն էր կազմում ութանասուն հեծյալից կազմված զորախումբը:
1) Եվ Նոյը սպասեց դարձյալ յոթ օր, և խոր գիշերվա մեջ երկիրը հանդարտ ներքաշում էր ջուրը:
2) Բոբ շունը գելխեղդ էր, բրդոտ գամփռ, ես` կարմիր թշերով, ոտից գլուխ տասնչորս տարեկան:
3) Ուսուցիչը նստած էր դահլիճի տասներեքերորդ շարքում:
4) Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ` Պանինը:
5) Զորքի կարևոր մասն էր կազմում ութսուն հեծյալից կազմված զորախումբը:
9.Գտիր առաջին շարքի բայերի հոմանիշները երկրորդ շարքում:
ա. հիանալ, ապաքինվել, դալկանալ, պարծենալ, չքանալ, ընկղմվել, ոգևորել:
բ. գոտեպնդել, անհայտանալ, սուզվել, զմայլվել, հպարտանալ, գունատվել, առողջանալ:
Հիանալ – զմայվել
Ապաքինվել – առողջանալ
Դալկանալ – գունատվել
Չքանալ – անհայտանալ
Պարծենալ – հպարտանալ
Ընկղմվել – սուզվել
Ոգևորել — գոտեպնդել
ա. ննջել, կողոպտել, հանդգնել, մտածել, ենթարկվել, վրնջալ, մարտնչել;
բ. համարձակվել, պայքարել, հնազանդվել, խորհել, խրխնջալ, թալանել, նիրհել:
Ննջել – նիրհել
Կողոպտել – թալանել
Հանդգել – համարձակվել
Մտածել – խորհել
Ենթարկվել – հնազանդվել
Վրնջալ – խրխնջալ
Մարտնչել — պայքարել
10. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:
Պոչ ունեցող մի կենդանի էր գալիս: Պոչավոր
Չգիտեի, որ այդքան զորություն ունեցող հսկա ես: Զորեղ
Այդտեղ որսորդները երկու ոտք ունեցող զարմանալի կենդանի են տեսել: Երկոտանի
Երկրորդ անգամ հայտնվողը նույն ձին չէր, սրա պոչը մի քիչ երկար էր, գույնն էլ՝ մի քիչ դեղին: Երկարավուն, դեղնոտ
Իբրև հայր՝ խրատում էր ու համոզում, որ ներող լինի: Հայրաբար
Որպես մտերիմ՝ հորդորում էր, որ մի օր էլ տանը մնա: Մտերմաբար
Եղբոր նման օգնում է ու հետևում, որ վատ բան չանես: Եղբայրաբար
Թշնամու նման եք խոսում: Հարցը իր (յուր) ձևով լուծեց ու գնաց: Թշնամաբար, յուրովի