Այսօր մեր ճամբարում հյուր էր սեբաստացի ծնող Արման Հովհանիսյանը։ Նա մեզ սովորեցրեց, թե ինչպես վարվել բնական աղետների՝ երկրաշարժի, հրդեհների դեպքում, ինչ անել, երբ մեզ կծում են օձերը կամ կարիճներ։ Ամենակարևորը այն է, որ մենք չպետք է խուճապի մեջ ընկնենք, այլ իմանալով կանոնները, պետք է օգնություն ցույց տանք։ Հանդիպումից իմացանք թունավոր և ոչ թունավոր օձերի մասին, և որ եթե մենք օձերին չվնասենք, իրենք մեզ չեն խայթի։ Հանդիպումը հետաքրքիր էր, մենք տվեցինք մեզ հետաքրքրող հարցերը և նոր գիտելիքներ ձեռք բերեցինք։

