Սասունցի Դավիթը. 1-ին մաս

1

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

2

Էսպես, ահավոր առյուծի նըման,
Սասմա սարերում նստած էր իշխան
Քառասուն տարի։ Քառասուն տարում
«Ա՜խ» չէր քաշել նա դեռ իրեն օրում.
Բայց հիմի, երբ որ եկավ ծերացավ,
Էն անահ սիրտը ներս սողաց մի ցավ։
Սկըսավ մըտածել դյուցազուն ծերը.
— Հասել էն կյանքիս աշնան օրերը,
Շուտով սև հողին կերթամ ես գերի,
Կանցնի ծըխի պես փառքը Մըհերի,
Կանցնեն և՛ անուն, և՛ սարսափ, և՛ ահ,
Իմ անտեր ու որբ աշխարքի վըրա
Ոտի կըկանգնեն հազար քաջ ու դև…
Մի ժառանգ չունեմ՝ իմ անցման ետև
Իմ թուրը կապի, Սասուն պահպանի…
Ու միտք էր անում հըսկան ծերունի։

3

Մի օր էլ՝ էն գորշ հոնքերը կիտած
Երբ միտք էր անում, երկընքից հանկարծ
Մի հուր-հըրեղեն հայտնվեց քաջին,
Ոտները ամպոտ կանգնեց առաջին։
— Ողջո՜ւյն մեծազոր Սասմա հըսկային.
Քու ձենը հասավ աստծու գահին,
Ու շուտով նա քեզ մի զավակ կըտա։
Բայց լավ իմանաս, լեռների արքա,
Որ օրը որ քեզ ժառանգ է տըվել,
Էն օր կըմեռնեք քու կինն էլ, դու էլ։
— Իր կամքը լինի, ասավ Մհերը.
Մենք մահինն ենք միշտ ու մահը մերը,
Բայց որ աշխարքում ժառանգ ունենանք,
Մենք էլ նըրանով անմեռ կըմընանք։
Հըրեշտակն էստեղ ցոլացավ նորից,
Ու էս երջանիկ ավետման օրից
Երբ ինը ամիս, ինը ժամն անցավ,
Առյուծ-Մըհերը զավակ ունեցավ։
Դավիթ անվանեց իրեն կորյունին,
Կանչեց իր ախպեր Ձենով Օհանին,
Երկիրն ու որդին ավանդեց նըրան,
Ու կինն էլ, ինքն էլ էն օրը մեռան։

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը, արտահայտությունները բառարանի օգնությամբ բացատրիր:

Հավք – թռչուն

Անվեհեր – անվախ, աներկյուղ

Անմեռ – անմահ

Ավանդել – հանձնել ուրիշին

  • Դուրս գրիր Մհերին վերաբերող տողերն ու արտահայտությունները:

Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։

Ահավոր առյուծի նըման, դյուցազուն ծերը, հըսկան ծերունի, լեռների արքա, Առյուծ-Մըհերը։

  • Ինչո՞ւ Մհերը ընդունեց «հուր-հրեղենի» առաջարկը:

Մհերն ընդունեց «հուր-հրեղենի»մառաջարկը, քանի որ նա համոզված էր, որ ժառանգ ունենալով նա «անմեռ կմնա»։

Սասունցի Դավիթ. 2-րդ մաս

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը, բառակապակցությունները բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Խարջ — հարկ

կոռ — Կեռ ծայրով հովվական գավազան

կուռ — կողմ

բոլոր-բովանդակ — ամբողջ

եթիմ — որբ

  1. Վերնագրի՛ր 4-րդ և 5-րդ հատվածները: 4-րդ մաս — «Մելիքի կռիվը», 5-րդ մաս — «Մանուկ Դավիթը»։
  2. Ի՞նչ կարծիք կազմեցիր Մելիքի մասին. ինչպիսի՞ն էր նա, բնութագրիր: Մելիքը ուժեղ, հզոր, անհաղթ, բայց չար մարդ էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով