7 հրաշալիք դպրոցի մասին

1 հրաշալիքը դպրոցի բակում խաղալն է:

Մենք,որ իջնում ենք դպրոցի բակում խաղալու, մենք տարբեր խաղեր ենք խաղում. օրինակ գետնից բարձր, գործագործ, իսկ իմ ամենա սիրած խաղը ֆուտբոլն է:

2 հրաշալիքը ընտրությունն է:

Ես իմ ընտրությունը ընտրել եմ ռոբոտաշինություն։

3 հրաշալիքը հեծանիվ քշելն է։

Մենք դպրոցի շուրջը հեծանիվ ենք քշում: Ով դժվարանում է, մենք նրան օգնում ենք։

4 հրաշալիքը ջերմոց գնալն է։

Մենք մեկ մեկ բնագիտության ժամին գնում ենք ջերմոց։

5 հրաշալիքը լողալն է։

Մենք տաք եղանակին բացօթյա լողավազանում լողանում ենք ու զվարճանում :

6 հրաշալիքը նախագիծ անելն է։

Օրինակ ես հարցազրույց վերցրեցի մեր ուսուցիչներից « Ինչն է ամենա պիտանի բանը» թեմայով։

7 հրաշալիքը տեխնոլոգիա և ազատ աշխատանք։

Օրինակ տեխնոլոգիաի ժամին ինչ ուզում ենք նկարում ենք կամ պատրաստում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով